Խայամն՝ առաջին ընթերցմամբ

Posted: 13 апреля, 2014 in Խոսքի մշակույթ

omar-xayam-u5795-1

Հավատից մինչև անհավատություն – չնչի՛ն մի պահ է,

Կասկածից մինչև հավաստիություն,- չնչի՛ն մի պահ է.
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր –
Քանի որ կյանքի իմաստը միակ – հենց այդ մի պահն է
Ճիշտն ասած շատ եմ դժվարանում մեկնաբանել, բայց իմ կարծիքով նա այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել, որ մարդու կյանքը մի վայրկյան է տևում և այդ մի վարկյանը նա պետք է երջանիկ լինի, մի պահ, որը մարդը չի զգում, թե ինչպես է անցնում: Նա ասում է, որ հենց այդ մի պահը մարդը պետք է երջանիկ լինի, քանի որ կյանքի իմաստը հենց այդ մի պահն է: Նաև այն, որ ինչ հավատի ուզում ես եղիր. կարող ես հավատդ փոխել ամեն մի վայրկյան, փոխել ապրելու ոճդ, սակայն երջանիկ եղիր այդ չնչին մի պահը:
Նրա բանաստեղծությունները այնպիսի շարադրանք ունեն, կարծես նա իր հետ պատահածն է գրում թղթին: Նա շատ է անդրադարձել գինուն՝ համարելով հոգսերից և խնդիրներից ազատվելու միջոց, ավելի շուտ, ոչ թե ազատվելու, այլ ինչ-որ ժամանակով մոռանալու, իսկ իմ կարծիքով այդպես չէ. եթե մարդ ունի խնդիր, ապա ոչ թե պետք է մոռանա դա գինու միջոցով, այլ փնտրի դրա համար լուծումներ: Երբ մարդ գինովցած է, նա, մեկ է, մտածում է այդ խնդրի մասին. ուղղակի ի վիճակի չի լինում, այսպես ասած, լուծում տալու: Ինձ համար դա միայն ինքնախաբեության միջոց է, որով մարդ երբեմն առ երբեմն զբաղվում է: Նրա բանստեղծություններում արտահայտված են նաև դժգոհություն և հարցեր, որոնց պատասխանը սկսում ենք փնտրել մենք ինքներս: Նրա ոճը, ճիշտ է, շատ հետաքրքիր է, սակայն նա այնքան է հուսահատված եղել աշխարհից, որ բոլոր բանաստեղծություններում երևում է նրա տխրությունը: միգուցե նա ինքն է ցանկացել խմել մի կուշտ գինի և թմրել, սակայն վախենալով կամ փորձելով զերծ մնալ ապագա դժվարին իրավիճակներից` չի խմել: Նրա բանաստեղծությունները շատ հասկանալի են դառնում քեզ ինչ-որ ժամանակ հետո, քանի որ նա, ճիշտ է, վերցրել է գինու թեման և մարդու ազատությունը, սակայն դա ամբողջ աշխարհի համար գլոբալ խնդիր է հանդիսանում: Այն խնդիրը, որ մարդ կատարում է քայլեր հասարակության ազդեցության ներքո և պարտադրված, իսկ եթե խմենք, թքած կունենանք ուրիշների կարծիքների վրա և կապրենք հանգիստ, առանց ինքնախաբեության

- комментарии

Оставьте комментарий