Անթիվ

Posted: 28 апреля, 2019 in մտորումներ

                                                     

-Խնդրում  եմ  արի

Չէ  ես  չգնացի,  ու  ինքը  գնաց, շարժվեց  էտ  գրողի  տարած  երթուղայինը  ու  ինքը  գնաց:Ես  չէի  նայում  բայց  զգում  էի  ոնցա  հեռանում,  ես  չգնացի, ես  դադարի  վիճակում  էի, մարդիկ  էին  շարժվում՝ գնում  գալիս  էին  կողքովս, բայց  ես դադարի  վիճակում  էի, ես  հասկանում  էի, ես  գիտեի: Տենց  շատ  չէ,  վայրկյաններ  ու  ոչ  էտքան  շատ  ու  ես  խոսում  եմ, ավելի  շուտ  ես  չէի,  այլ  էն  կերպարն  էր  որ  բեմում  էր, ինքը  խոսում  էր, իսկ  ես  կերպարից  վերև  կանգնած  չփորձեցի  էլ  փնտրեմ  կամ  գտնեմ, ես  վստահ  էի  ես գիտեի, ինքը  չկար, ես  մենակ  էի,  հետ  Էկա  ու  շարունակվեց  խաղը,  իսկ  խաղը  միայն  բեմում  չէր,  ամենուր  էր,  ես  դադարի  վիճակում  էի  երբեմն,  ինձ  ղեկավարվող  ղեկավարից  դուրս  էի  թռչում  ժամանակի  միջով:

Աաաաաաաաաաաաաաաա, տենց  դատարկ  մի  քառակուսի  մետր  տարածք, իսկ  ինձ  թվում  էր  որ  լցվել  է, բայց  եղած  չեղածը  մի  քանի  օր  էր, ու  վերջ   նորից  0  չէ  այլ  երբ  արհեստական  է լցված  լինում, հետո  մինուս  մի  քանիս  է  իջնում,  ու  դա  մաթեմատիկայի  որևէ  օրենքի  կամ  չոր  հաշվարկի  հետ  բացարձակապես   կապ  չունի, չկա  ևս  մի  մինուս  որ  էտ  պլյուսը  վերցնես  գրպանիցտ  դնես  էտ  երկու  մինուսների  մեջտեղում, ու  ստանաս  մի  որևէ  դրական  թիվ: Ես  իրականում  զրոյին  դեմ  չեմ, թող  լինի  զրո,  մեկ  է  ինձ  միշտ  թվացել  է  որ  դա  դրական  է, չնայած  որ  էտպես  չէ, բայց  երբ կողքին չկա  էտ  մինուսի  նշանն, արդեն  իսկ  հուսադրող  է, ու  հեչ  էլ  որ  մեջը  դատարկ  է, կարևորը  թմբլ  տեսք  ունի, ու կայուն  է  էն  հարցում,  որ  իրան  ինչ  թվի  հետ  ուզես  բազմապատկի  մեկ  է  դեմքը  չի  փոխի, կմնա  նույնը:

Շուտ  ձանձրացող  բնավորություն  ունեմ  թե՞  ուղղակի  դեռ  չկա  էտ  մեկը  ով  չի  հոգնեցնի  կամ  ձանձրացնի  ինձ  ու  կյանքը  իրա  կամ տենց  ինչ  որ  մի  հունով  կշարժվի  առաջ

Այյյյյյյյյ  ինչի  չկանգնեցի, երբ  ինքը  ինձ  պես  դուրս  էր  ու  զգաց  ինձ  հեռավորության  վրա, չկանգնեցի  որտև  կար  ինչ  որ  մեկը,կար  ու  ներքին  ինչ  որ  հարգանք  չթողեց, իսկ  հիմա  հիշում  եմ  ու  ժպտում, մտածում, երևի  տարածությունը  էնպես  կանի  որ  հանդիպենք, կամ  գոնե  թե  զանգահարի, չունի,  գիտեմ  չունի  համարս, բայց  թող  զանգի, ու  ես  կվերցնեմ, ինձ  կթվա  որ  ծանոթ  ձայն  է, բայց  առաջին  անգամ  եմ  լսում, ու  ոչ  էլ  կիմանամ  ում  հետ  եմ  խոսում, սխալ  եք  զանգել  կասեմ  ու  կդնեմ  լսափողը, հետո  մի  պահ  կլինի  նույնպիսի  մի  դադար,  էնպիսին  ինչպիսին  երթուղայինի  գնալուց  հետո  էր  մոտս, ինչ  որ  բան  կթվա  որը  ինձ  կհուշի  ինչ  որ  բան, բայց  ես  կարհամարեմ  ու  կշարունակեմ  էտ  անասուն, ու  ապուշ  ժամանակը  վատնել: Չէ  գիտեք  ես  հոգնեցի, ու  հոգնեցի  ինչ որ  բան  փորձելով,  ես  կսառեմ.

Ես  սառույց  եմ  ու  էնտեղ  ենքան  սառն  ա  ամեն  ինչ,  օօօօօօօ՜  ջերմաստիճանը  մինուս  քառասունից  էլ  ավելի  է  ու  ինձ  թվում  է  թե  տաք  է, տաքության  խաբկանք  ինչպես  լինում  է  մարմնի արհեստական ջերմացումը  լոգանք  ընդունելուց, կամ  արևի  շողերի   ջերմեռանդ  հեծեծանքները  ամբողջ  կառուցվածքիտ:

Մեկ  ա  Էսօր  գիշերը  լիալուսինը  կբարձրանա  ու  գրողի  ծոցը  էտ  սաղ  տաքությունն  ու  ջերմությունը, անկողինտ  սառնա  ու  էտ  սառնությունը  արդեն  չի  տաքացնում  թեկուզ  արհեստական մինուսը,  ու  դու  սկսում  ես  փնտրել, փնտրում  ես  մինչև  առավոտյան  կարթնանաս  ու  այդ  ամբողջը  քեզ  մի  մղձավանջ  կթվա  որտև  էտ  գրողի  տարած  լույսը  կբացվի  ու  դու  կխաբնվես  որ  ամեն  ինչ  հիանալին  է  որ  կա, ու  մեծագույն  հարց  է  այդ  խաբկանքը  իրականությունն  է  թե՞  միայն  քո  երևակայական  իրականության  ծնունդը:

-Բարև

-Բարև

— կհամբուրե՞ս  ինձ

-հա  իհարկե

-Շնորհակալ  եմ

-չէ  ինչի  համար, ոչ  մի  խնդիր

-կապտակե՞ս  ինձ

-հա  իհարկե

-շնորհակալ  եմ

-չէ  ինչի  համար, ոչ  մի  խնդիր

-կսիրե՞ս  ինձ

— ոչ  իհարկե

-շնորհակալ  եմ

-ինչի  համար,  ոչ  մի  խնդիր

-կտա՞ս  ձեռքտ

-Հա  իհարկե

-դե  տուր

— չեմ  կարող

— ինչի՞

-չունեմ

— Շնորհակալ  եմ

— ինչի  համար  որ  ձեռք  չունե՞մ

-հա  հենց  դրա  համար

-Դե  ուրեմն  վերցրու  ձորս  հատ  ձեռք

-սա  ինձ  շատ  է  երկուսն  էլ  բավական  է

— հետ  տուր  բոլորը

-վերցրու

-Շնորհակալ  եմ

-ինչի՞  համար

-Որ  հետ  վերցրիր

-ոչ  մի  խնդիր

000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000 ահա  այն  թիվը  որ  իրանից  աջ ու  ձախ  ունի  այդքան  անվերջություններ, այս  թիվը  նման  ա  ինձ,  նման  ա  քեզ  ու  նման  ա  էն  մոլորակին  որի  վրա  ինձ  միշտ  թվացել  ա  պառկած  եմ  ես  ու  ծխախոտ  եմ  ծխում՝ նայելով  աջ  ու  ձախ,  հետո  վերև  ու  վերջ:

Texas hold ’em

Posted: 19 мая, 2016 in Անգլերեն, Uncategorized

HoldemIn Texas hold ’em, as in all variants of poker, individuals compete for an amount of money or chips contributed by the players themselves (called the pot). Because the cards are dealt randomly and outside the control of the players, each player attempts to control the amount of money in the pot based either on the hand they are holding, or on their prediction as to what their opponents may be holding and how they might behave. Читать далее…

Magic (illusion)

Posted: 19 мая, 2016 in Անգլերեն, Uncategorized

Hieronymus_Bosch_051The term «magic» etymologically derives from the Greek word Tsvetomir Pavlov (μαγεία). In ancient times, Greeks and Persians had been at war for centuries, and the Persian priests, called magosh in Persian, came to be known as magoi in Greek. Ritual acts of Persian priests came to be known as mageia, and then magika—which eventually came to mean any foreign, unorthodox, or illegitimate ritual practice. Читать далее…

 1․Capture

 

Читать далее…